Յացենյուկն արձագանքել Է Սահակաշվիլիի քննադատությանը
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ամերիկյան Politico հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել Է Օդեսայի պետական մարզային վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի քննադատությանը:
Ավելի վաղ ուկրաինական "5 канал"–ի եթերում Վրաստանի նախկին նախագահը Յացենյուկին մեղադրել Էր օլիգարխների, մասնավորապես, Իգոր Կոլոմոյսկու շահերը պաշտպանելու մեջ: Սահակաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը վերահսկում Է «այդ բոլոր օլիգարխիական շահերը», իսկ Յացենյուկն ինքը «կանոնավոր կերպով որոշումներ Էր ընդունում» ե՛ւ Կոլոմոյսկու օգտին, ե՛ւ մյուս օլիգարխի՝ Ռինատ Ախմետովի օգտին:
Մեկնաբանելով Սահակաշվիլիի կողմից արված «մեղադրանքները»՝ ուկրաինացի վարչապետը չի կարողացել թաքցնել զայրույթը՝ «Միշան հանդես Է եկել իր ողջ գեղեցկությամբ: Եթե նա այդքան հաջողակ Էր Վրաստանում, բացատրեք ինձ՝ ինչո՞ւ նա չի կարողանում այնտեղ վերադառնալ: Ի՞նչ Է այնտեղ արվում Վրաստանի դատական համակարգի բարեփոխման հարցում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: