Ղրիմում անհատական ինքնաթիռ է կործանվել
ՄիջազգայինՂրիմում փոքր չափի անհատական ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է «Ինտեֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրները:
««Սեսնա» մակնիշի անհատական ինքնաթիռն օդ է բարձրացել Կոկտեբելի մոտակայքում, սակայն դեռեւս չպարզված հանգամանքներում սարքը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ բախվել գետնին: Արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր չորս անձինք»,- ասել է աղբյուրը:
Նա ճշտել է, որ թռիչքից առաջ օդաչուն համապատասխան մարմիններին տեղյակ չի պահել: