Պետերբուրգում սկսվում Է փոխհատուցումների վճարումն A321-ի ավիաաղետից զոհվածների հարազատներին
ՄիջազգայինՊետերբուրգում եւ Լենինգրադի մարզում սկսվում են փոխհատուցումների վճարումները Շարմ Էշ Շեյխ – Պետերբուրգ չվերթի ավիաաղետի հետեւանքով զոհվածների հարազատներին, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
Թե՛ Պետերբուրգում եւ թե՛ Լենինգրադի մարզում փոխհատուցման գումարը կկազմի 1 միլիոն ռուբլի յուրաքանչյուր զոհվածի համար: Ընդ որում հյուսիսային մայրաքաղաքի իշխանությունները որոշել են փողը վճարել բոլոր զոհվածների ընտանիքներին՝ անկախ բնակվելու տարածաշրջանից:
Վճարումների դիմումների ընդունումը կշարունակի «Ինգոսստրախ» ընկերությունը, որն ապահովագրել Է «Կոգալիմավիա» ավիաընկերության պատասխանատվությունը: Հարազատներն իրավունք ունեն հուսալու 2,15 միլիոն ռուբլու չափով ապահովագրական վճարումներ: Ըստ որում անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի կյանքն ապահովագրված Է սոսկ 100 հազար ռուբլով «Ալյանս» ապահովագրական ընկերությունում: