Վրաստանի կրթության նախկին նախարարը գլխավորել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը
ՄիջազգայինՈւկրաինայի նախարարների կաբինետը հավանություն է տվել ազգային ոստիկանության ղեկավարի պաշտոնում Վրաստանի կրթության նախկին նախարար եւ Ուկրաինայի ՆԳ ներքին գործերի փոխնախարարի խորհրդական Խաթիա Դեկանոիձեի նշանակմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի Ուկրաինա» գ ործակալությանը:
Դեկանոիձեի թեկնածությունը կառավարության նիստում առաջադրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը: ՆԳՆ ղեկավարի տեղակալի խորհրդականն ինքը հայտարարել է, որ նոր նշանակումը մեծ պատիվ է համարում իր համար, հաղորդել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
«Ես շատ եմ սիրում Ուկրաինան, Ուկրաինան իմ երկրորդ հայրենիքն է, եւ անելու եմ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, ինչ կարող եմ»,- ասել է նա:
Ավելի վաղ Դեկանոիձեն զբաղեցնում էր Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Էկա Զգուլաձեի խորհրդականի պաշտոնը: