Հարավային Սուդանը խոստանում Է Ան-12 ինքնաթիռի կործանման համապարփակ հետաքննություն անցկացնել
ՄիջազգայինԱն-12 փոխադրական ինքնաթիռի կործանման հետաքննությունը համապափակ Է լինելու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik գործակալությանը հայտնել Է Հարավային Սուդանի տեղեկատվության նախարար Մաքլ Մաքուե Լուսը:
«Հետաքննությունը լինելու Է համապարփակ»,-հայտարարել Է նա՝ պատասխանելով միջադեպի հետաքննությամբ շահագրգիռ կողմերի՝ Ուկրաինայի, ՌԴ-ի եւ Հայաստանի մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցին: Նախարարի խոսքով՝ ինքնաթիռի կործանման ստույգ պատճառը կարող Է պարզվել հետաքննության ավարտից հետո, սակայն չի բացառել օդանավի հնարավոր գերբեռնումը:
«Միջադեպը հետաքննվելու Է: Ես վստահ չեմ, բայց հնարավոր Է, որ ինքնաթիռը գերբեռնված Է եղել, որովհետեւ այն թռիչքից անմիջապես հետո ընկել Է օդանավակայանից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Տեղի ունեցածը պարզ կլինի միայն հետաքննությունից հետո»,-ասել Է նա:
Ան-12 փոխադրական ինքնաթիռը նոյեմբերի 4-ի առավոտյան աղետի Է ենթարկվել Հարավային Սուդանում: Նախնական տվյալներով՝ այն վերթիռ կատարելիս ընկել Է թռիչքավայրԷջքային գոտուց 800 մետր հեռավորության վրա: Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցչի խոսքով՝ Ան-12-ում եղած 18 մարդուց փրկվել են երեքը՝ բոլորն Էլ՝ Հարավային Սուդանի քաղաքացիներ: Օդանավի կործանման հետեւանքով զոհվել են անձնակազմի վեց անդամները՝ Հայաստանի հինգ քաղաքացիներ եւ մեկ ռուսաստանցի: Զոհվածներ կան նաեւ գետնի վրա: Ըստ վերջին տվյալների՝ փրկարարներն ավիաաղետի վայրում հայտնաբերել են 36 զոհվածների մարմիններ: