Կրեմլը շահարկումներ Է համարել A321 ինքնաթիռի կործանման պատճառների շուրջ տարածվող վարկածները
ՄիջազգայինՆերկայում հիմքեր չկան հրապարակելու ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառների քիչ թե շատ հավաստի թեկուզեւ մեկ վարկած: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Պեսկովի համոզմամբ՝ միայն հետաքննությունը կարող Է վարկածներ հրապարակել:
«Հետաքննությունից մենք դեռ ոչ մի հայտարարություն չենք լսել: Ցանկացած այլ ենթադրություններ չստուգված տեղեկությունների կամ ինչ-որ շահարկումների բնույթ են կրում»,-հայտարարել Է Պեսկովը:
Չնայած դրան, այժմ չի կարելի բացառել վարկածներից ոչ մեկը, հավելել Է նա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաեւ մեկնաբանել Է Մեծ Բրիտանիայի որոշումը, որը ժամանակավորապես չեղյալ Է հայտարարել Եգիպտոս թռիչքները A321 ինքնաթիռի կործանմանը «Իսլամական պետության» հնարավոր մասնակցության վերաբերյալ հաղորդագրությունների կապակցությամբ:
«Մեծ Բրիտանիայի ինքնիշխան իրանվունքն Է՝ թռչել կամ չթռչել ինչ-որ տեղ: Ռուսական ինքնաթիռները շարունակում են չվերթներ կատարել»,-ընդգծել Է Պեսկովը:
Մջգ-17 Լոնդոնը հնարավոր Է համարել ԻՊ-ի մասնակցությունը ռուսական ինքնաթիռի կործանմանը
Ավելի վաղ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել Է, թե առկա Է այն բանի «զգալի հնարավորությունը», որ ԻՊ-ն մեղսակից Է Սինայի թերակղզում ռուսական A321 մարդատար ինքնաթիռի աղետին:
«ԻՊ-ն ստանձնել Է ռուսական ինքնաթիռի ոչնչացման պատասխանատվությունը: Նրանք դա արել են վթարից անմիջապես հետո: Մենք դիտարկում ենք տեղեկատվական ամբողջ պատկերը: Բայց, իհարկե, առկա Է զգալի հնարավորությունը»,-ասել Է նա: