Թուրքիայում ոստիկանությունը գազային ռումբ է նետել դպրոցի վրա
ՄիջազգայինԹուրքիայի Վան քաղաքում ոստիկանությունը գազային ռումբ է նետել 1200 աշակերտ ունեցող տարրական դպրոցի շենքի վրա:
Ինչպես հաղորդում է թուրքական HaberTurk կայքը, թուրք ոստիկանները զրահամեքենաներով հանկարծակի հայտնվել են Վանի կենտրոնում գտնվող դպրոցի շենքի առաջ եւ գազային ռումբ նետել մուտքի դռնից ներս: Առաջացած գազից խեղդվող 5-10 տարեկան աշակերտները վազելով փորձել են դուրս գալ շենքից, սակայն, ելքի մոտ եւ դասասենյակներում մեծ հրմշտոց է առաջացել: Շատ երեխաներ իրենց դուրս են նետել պատուհաններից եւ վնասվածքներ ստացել: Գազից մեծ թվով աշակերտներ եւ ուսու ցիչներ թունավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոցներ:
Այդ հարձակումից հետո դպրոցի առաջ հայտնված ջրանետ եւ զրահապատ մեքենաներից եւս մեկ գազային ռումբ եւ ջրաշիթեր են արձակվել: Շտաօգնության մեքենաները դպրոց են հասել միջադեպից մեկ ժամ հետո: Ստեղծված լարվածության պայմաններում դպրոցի գտնվելու թաղամասի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ ընդհատվել է:
Ոստիկանության նման քայլի պատճառն անհայտ է: Դպրոցի աշակերտության մեծ մասը քուրդ ընտանիքների երեխաներ են: