Եգիպտոսն ըմբռնումով է մոտենում ավիահաղորդակցությունը դադարեցնելու ՌԴ որոշմանը
ՄիջազգայինՊաշտոնական Կահիրեն ըմբռնումով է մոտենում Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշմանը: «Ռուսական կողմի դիրքորոշումը հասկանալի է: Պաշտոնական Մոսկվայի մոտ առկա է ծանրակշիռ հիմք այդպիսի որոշում կայացնելու համար: Մենք այդ ամենը հասկանում ենք: Մենք հուսով ենք, որ առաջիկայում այս իրավիճակը կփ ոխվի` հաշվի առնելով երկու երկրների շահերը»,- ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Եգիպտոսի տուրիզմի նախարար Արե Խիշամ Զաազուն:
Պաշտոնյան հույս է հայտնել, որ առաջիկայում Ռուսաստանը կվերանայի իր որոշումը: «Ամեն դեպքում մենք պատրաստենք մեր կողմից տրամադրել ցանկացած օգնություն և պատրաստենք համագործակցել մեր ռուս գործընկերների հետ` այս դժվարին ժամանակաշրջանը հաղթահարելու համար»,-շեշտել է Զաազուն:
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն Ազգային հակաահաբեկչականկոմիտեի նիստի արդյունքների հիման վրա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է դադարեցնել Եգիպտոսի հետավիահաղորդակցությունը` մինչ А321-ի վթարի պատճառների վեր հանումը: