Երիտասարդ կնոջ քարկոծման տեսանյութը բողոք Է առաջացրել Քաբուլում
ՄիջազգայինՔաբուլում մի քանի տասնյակ մարդ, հիմնականում՝ կանայք, ցույցի են դուրս եկել հանուն կանանց իրավունքների այն բանից հետո, երբ նոյեմբերի 3-ին հրապարակվեց մի տեսանյութ, որում մի խումբ տղամարդիկ քարկոծում են երիտասարդ կնոջ՝ նրան մեղադրելով ամուսնական դավաճանության մեջ: Աֆղանստանի կառավարությունը միջադեպի համար պատասխանատվությունը դրել Է «Թալիբան» շարժման վրա, տեղեկացնում Է BBC-ին:
Ցուցարարները վանկարկում Էին կարգախոսներ, որոնք ուղղված Էին ինչպես կառավարության, այնպես Էլ «Թալիբան»-ի դեմ: Ցույցի մասնակիցներից ոմանք իրենց հագուստի վրա կարմիր ներկ Էին քսել:
Հրապարակային մահապատժի տեսանյութը շաբաթվա սկզբին Համացանցում զետեղել Էր «Ազատություն» ռադիոկայանի» տեղական թղթակիցը:
Տեսանյութում մի քանի տասնյակ տղամարդիկ կանգնած են փոսի շուրջը, որի մեջ մինչեւ պարանոցը խրված Էր չադրայով կինը: Տղամարդկանցից մեկի հրահանգից հետո մնացածները հերթով սկսում են խոշոր քարեր նետել կնոջ գլխին:
Մարզի նահանգապետի խոսքով, որտեղ տեղի Է ունեցել հանցագործությունը, երիտասարդ կնոջ սպանությանն անմիջականորեն մասնակցել են դաշտային հրամանատարներ եւ «Թալիբան» շարժման կրոնական առաջնորդներ: