Հունաստանը Էգեյան ծովում փախստականների ողբերգությունների համար պատասխանատու է համարել Թուրքիային
ՄիջազգայինՀունաստանի վարչապետ Ալքսիս Ցիպրասը Էգեյան ծովում փախստականների ճգնաժամի եւ ողբերգությունների համար պատասխանատու է համարել Թուրքիային:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին Ցիպրասը հայտարարել է գերմանական Bild թերթին տված հարցազրույցում:
«Թուրքիան պարտավոր է պայքարել մաքսանենգների դեմ: Փախստականները պետք է մնան Թուրքիայում: Տեղի ունեցող ողբերոգության համար Թուրքիան է պատասխանատու», -ասել է նա` նշելով, որ առանց այդ մասին Եվրամիության հատուկ որոշման Հունաստանի սահմանը փախստականների համար չի բացվելու:
Հունաստանի վարչապետը հայտնել է, որ իր երկիրը կողմնակից է այն բանին, որպեսզի Մերձավոր Արեւելքից փախստականները մնան Թուրքիայում:
«Մեր դիրքորոշումն այն է, որ փախստականները պետք է մնան Թուրքիայում: Թուրքիայում պետք է փախստականների ճամբարներ ստեղծվեն: Թուրքիան պետք է պայքարի մաքսանենգների դեմ եւ կանգնեցնի նրանց», -նշել է նա: