Երևան, 04.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Որտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ» Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ» Շանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ» Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք «Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»


Միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում. EPDE զեկույց

Միջազգային

Ամբողջ Եվրոպայում ընտրություններին հետեւող «Ժողովրդավարական ընտրությունների գծով եվրոպական պլատֆորմ» (EPDE) ցանցը հայտնել է, որ միջազգային դիտորդները խախտել են ՄԱԿ-ի պահանջները` օգնելով օրինականացնել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները:

Այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված EPDE զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ մասնակցելով մարդու իրավունքները բացահայտորեն խախտող Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրություններին` միջազգային դիտորդները վարկաբեկել են ընտրություններին հետեւելու ինստիտուտը եւ վնաս են հասցրել այն խորհրդարանների ու միջազգային կազմակերպությունների հեղինակությանը, որոնք նրանք ներկայացնում են: 

Զեկույցի համաձայն, Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններն անցել են Եվրամիության հետ այդ երկրի միջեւ լարված հարաբերությունների ժամանակաշրջանում: Բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, միջազգային կազմկերպությունների ներկայացուցիչներ եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրաժարվել են դիտորդներ ուղարկել Ադրբեջան, իսկ եվրոպական իստիտուտները լուրջ անհանգստություն են հայտնել այդ երկրում մարդու իրավունքների խախտումների հետ իրավիճակի առնչությամբ:

Նշվում է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հրաժարվելուց հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը միակ եվրոպական կազմակերպությունն է եղել, որ օգնել է միջազգային եւ եվրոպական հանրության աչքում օրինականացնել Ադրբեջանի խորհրդարանում ընտրությունները:

Ըստ EPDE-ի` միջազգային առաելությունները, որոնք գրանցվել են Ադրբեջանում վերջին խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար, խախտել են միջազգային չափանիշները:

Ադրբեջանում անցկացված ընտրություններին հետեւելու գծով միջազգային առաքելությունների աշխատանքի գնահատման մասին EPDE զեկույցի համաձայն` պաշտոնապես գրանցված 40 միջազգային առաքելություններից ոչ մեկն այդ երկրում ընտրությունների երկարատեւ դիտարկում չի անցկացրել: Միայն երկու առաքելություններ են հրապարակել ընտրություններին հետեւելու իրենց մեթոդաբանությունը: Ընտրությունների օրը 24 միջազգային դիտորդներ ԶԼՄ-ներում դրական գնահատակն են տվել ընտրական գործընթացին դեռ մինչեւ ընտրատեղամասերի փակվելը: Դրանց մեջ են ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Խորդի Խուխլան եւ պատվիրակության անդամ Ավգուստին Կոնդեն:

Ըստ EPDE-ի` առաքելությունները խախտել են ՄԱԿ-ի «Ընտրություններին հետեւելու միջազգային սկզբունքների հայտարարագրի» գլխավոր պահանջները, հատկապես այն կետը, որում ասվում է, որ կազմակերպությունը չպետք է միջազգային առաքելություն ուղարկի որեւէ երկիր այն պայմաններում, որոնցում նման առաքելության ուղարկումը կարող է ընկալվել որպես ոչ դեմոկրատական ընտրական գործընթացի օրինանականացման ճանաչում:

Սեփական մոնիտորինգի արդյունքների հիման վրա EPDE-ում եկել են այն եզրակացության, որ միջազգային դիտորդների, առաքելությունների, կազմակերպությունների եւ փորձագետների մեծ թվով հարցարույցները, մեկնաբանությունները եւ ԶԼՄ-ներում հայտարարությունները մինչեւ ընտրություններն ու ընտրությունների օրը հեռու են եղել չեզոքությունից եւ անաչառությունից, ինչը կասկածի տակ է դնում Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը: EPDE-ն նաեւ կասկածի տակ է դնում ԵԽԽՎ եզրակացությունը եւ գտնում է այն չհիմնավորված:

Ադրբեջանում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների` ԿՈՎ կողմից հրապարակված նախնական արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը` խորհրդարանում ստանալով 125 պատգամավորական տեղերից 71-ը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ հայտարարել են, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դա Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրությունն է, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին, առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՈրտե՞ղ է առաջին անգամ աճեցվել հնդկաձավար, և ո՞ր երկրներում է այն «ընդունված». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՕԳՈՍՏՈՍԻ)․ Առաջին ուղևորային թռիչքը Լա Մանշի վրայով, «Փոթորիկ» ռազմական գործողությունը. «Փաստ»Ազատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Պետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ»Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԶգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՇանտաժ, որը կարող է ավերիչ հետևանքներ ունենալ. «Փաստ»Մենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենք«Գևորգս չէր ցանկանա մեզ կոտրված տեսնել». Գևորգ Ներսեսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ինԻդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքինԱլոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասինՉորրորդ հանրապետությունը որպես ինքնության վերացման նախագիծ. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշներիՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն իջել է 1 սմ-ովՍԱՏՄ. Սկսվել են սննդամթերքի առաքման ոլորտի լայնածավալ վերահսկողական միջոցառումներըԹրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիանՀայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնություններըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԻտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակՎիճաբանություն և ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զորակոչային բաժանմունքում. կան ձերբակալվածներՀայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆումՎեդիում 2 անչափահասի նկատմամբ ոտնձգություններ կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՀՀ ՔԿՕգոստոսի 4-ին մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման երկրորդ փուլըԿուբայում տեղի է ունեցել խոշոր էլեկտրաէներգիայի անջատումԾառուկյանի գործը միջազգային ուշադրության կենտրոնում. GAR-ի հրապարակումըԱվետիք Չալաբյանը հրաժարվել է մասնավոր գործունեությունից, որպեսզի ամբողջությամբ նվիրվի մեր երկրի զարգացման գաղափարին Ազգային ուժերին պետք է համախմբենք և սկսենք լուծել առկա խնդիրները. Արեգ ՍավգուլյանՀնարավոր է՝ մոտ ապագայում հայ ժողովրդին սպասվում է լուրջ և ծանր պայքար հանուն հայրենիքի. Աննա ԿոստանյանԻշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ Կարապետյան