Բեռլինում մոտ 5 հազար մարդ ԳԴՀ-ի միգրացիոն քաղաքականության դեմ ցույցի դուրս կգա
ՄիջազգայինԵնթադրվում է, որ օրվա ընթացքում մոտ 5 հազար մարդ կմասնակցի Բեռլինի կենտրոնում ցույցին, որը կանցկացվի ի նշան բողոքի փասխտականների ընդունման ԳԴՀ-ի քաղաքականության դեմ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ոստիկանության քաղաքային վարչության ներկայացուցիչը։
«Բացի այդ, հայտ են ներկայացրել այսպես կոչված պատասխան ցույցերի կազմակերպիչները. նրանք ավելի քան հազար մարդ կհավաքեն», - ասել է գործակալության զրուցակիցը։
ԳԴՀ-ի կառավարության՝ փախստականների ընդունման քաղաքականության դեմ բողոքի ցույցի կոչ է արել եվրոթերահավատների՝ Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունը, որը շատերն այստեղ աջ-պոպուլիստական են կոչում։
Կանխատեսումների համաձայն, այս տարվա ընթացքում ԳԴՀ-ն մոտ 1 մլն փախստականի կարգավիճակի հայցորդի կընդունի։ Դա մի քանի անգամ գերազանցում է վերջին տարիների տվյալները։