Եգիպտոսի զինվորականները ստանձնել են զբոսաշրջիկներին չվերթի համար գրանցելու գործը
ՄիջազգայինԵգիպտոսի զինվորականներն իրենց վերահսկողության տակ են առել չվերթներին ուղեւորների գրանցման գործը, ռուսական կողմը զբոսաշրջիկների եւ ուղեբեռի դուրս բերման հարցում համագործակցում է եգիպտական ԱԻՆ-ի հետ, Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հայտարարությունն է մեջբերում «Ռիա Նովոստին»։
«Եգիպտոսի մեր բարեկամներն արդեն ձեռնարկել են առաջին քայլերը, զինվորականներն արդեն վերահսկողության տակ են առել ուղեւորներին չվերթի համար գրանցելու բոլոր գործընթացները, նրանք ներկա են եւ Շարմ-էլ-Շեյխում եւ այլ օդանավակայաններում եւ, զբոսաշրջիկների արձագանքից դատելով, նվազագույնի են հասցնում չվերահսկվող գործողությունները, որոնք նախկինում առկա էին օդանավակայաններում։ Մենք տեսնում ենք մեր բարեկամների, մեր գործընկերների բարի կամքը՝ նվազագույնի հասցնել նման դեպքերը, բացառել մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգները»,- ասել է Դվորկովիչը։
Նա նաեւ պատմել է, թե ինչպես է տեղափոխվելու զբոսաշրջիկների ուղեբեռը։
«Ուղեբեռի տեղափոխումը կիրականացնեն ԱԻՆ-ի եւ այլ օդանավեր, իսկ Մոսկվայից Ռուսաստանի շրջաններ՝ այն ավիաընկերությունները, որոնցով թռել են մարդիկ»,- հավելել է նա։