Սիերա Լեոնեն ազատագրված է Էբոլա վիրուսից. ԱՀԿ
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ աֆրիկյան Սիերա Լեոնե պետությունը այլևս ազատագրված է Էբոլա վիրուսից:
Ինչպես հաղորդում է BBC-ն` հազարավոր մարդիկ կեսգիշերին դուրս են եկել մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցներ տոնելով հաղթանակը մահացու հիվանդության նկատմամբ: Երկրում 42 օր անընդմեջ հիվանդության որևէ դեպք չի գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղի ներկայացուցիչն այս մասին հայտարարությունն արել է շաբաթ:
Վարակիչ հիվանդությունը Սիերա Լեոնեում 4000 մարդու կյանք է խլել անցյալ 18 ամսվա ընթացքում: