Պրահայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետեւանքով 200 մարդ է տարհանվել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Ստեպ հյուրանոցում հրդեհի հետեւանքով 200 մարդ է տարհանվել։ Այս մասին հայտնել է Պրահայի հրշեջ գլխավոր վարչության մամուլի քարտուղար Պավլինա Ադամցովան։
Նրա խոսքով, հրդեհը բռնկվել է նոյեմբերի 7-ի ուշ երեկոյան հյուրանոցի տանիքում։
Ներկայումս հրդեհը մեկուսացվել է։ Հրդեհաշիջման ժամանակ ոչ ոք չի տուժել։ Նախնական տեղեկություններով, հրդեհի վնասը գնահատվում է մոտ 45 հազար դոլար, իսկ պատճառը էլեկտրական մալուխների համակարգում անսարքությունն է եղել։
9-հարկանի 4-աստղանի Ստեպ հյուրանոցը Պրահայի խոշորագույն հյուրանոցներից մեկն է։