Խաբարովսկի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել
Միջազգային«Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը Խաբարովսկի օդանավակայանումթռիչքից առաջ թռիչքուղու վրա գտնվելու ժամանակ բախվել է «Ան-26» ինքնաթիռի, տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Խաբարովսկի օդանավակայանում կիրակի առավոտյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը թռիչքից առաջ թռիչքուղում բախվել է «Ան-26» ինքնաթիռի. Տուժածներ չկան»,-ասել է Հեռավորարևելյան տրանսպորտային ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ ինքնաթիռը պետք է Մոսկվա ուղևորվեր:
Աղբյուրը նշում է, որ այժմ քննարկվում է ուղևորներին մեկ այլ օդանավով տեղափոխելու հարցը: Վթարի առթիվ նախաքննություն է կատարվում: