Պենտագոնի ղեկավար. Վաշինգթոնը ռազմական միջոցներով կզսպի Մոսկվայի գործողությունները
Միջազգայինnews.am-ը գրում է.
ԱՄՆ-ը համարում է, որ Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային կարգին եւ մտադիր է հակազդել դրան քաղաքական, ռազմական եւ տնտեսական միջոցներով։ Այս մասին, նոյեմբերի 7-ին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ Ռոնալդ Ռեյգանի գրադարանում ռազմաքաղաքական կոնֆերանսի ժամանակ։
«Եվրոպայում Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի եւ Վրաստանի ինքնիշխանությունը եւ ակտիվորեն վախեցում Բալթյան երկրներին, իսկ Սիրիայում յուղ է լցնում վտանգավոր հակամարտության կրակի վրա՝ ուժեղացնելով ծայրահեղականությունը, որի դեմ ինքն էլ ցանկանում էր պայքարել»,-ասել է Պենտագոնի ղեկավարը։
Նրա խոսքով, Վաշինգթոնը արդիականացնում է իր միջուկային զինանոցը եւ ներդրումներ անում սպառազինությունների ժամանակակից համակարգերի մշակման ոլորտում, ներառյալ նոր ռազմավարական ռմբակոծիչները եւ լազերային զենքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։