ԵՄ-ն կվճարի աֆրիկյան երկրներին` փախստականների վերադարձի դիմաց
ՄիջազգայինԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները Աֆրիկայի երկրների ապօրինի ներգաղթյալների վերադարձի ծրագիր են մշակել:
The Daily Telegraph-ի փոխանցմամբ` փախստականների վերադարձը կկազմակերպվի նրանց երկրներին արվելիք վճարման միջոցով:
Հայտնի է, որ այդ կարգով նախատեսվում է մոտ 1,8 մլրդ եվրո գումար վճարել այնպիսի երկրների, ինչպիսիք են Եթովպիան, Սուդանը, Ուգանդան, Քենիան:
ԵՄ-ն ակնկալում է, որ դրա դիմաց այդ երկրները հետ կընդունեն 800 հազար ներգաղթյալների «գոնե մի մասին»:
Միևնույն ժամանակ աֆրիկացի բարձրորակ մասնագետների ու ուսանողների համար մուտքը ԵՄ կհեշտացվի: