Խորվաթիայում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է
ՄիջազգայինԽորվաթիայում ավարտել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Սկսվել է ձայների վերահաշվարկը:
Երկրի պետական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ, ընտրողների մասնակցությունը կազմել է 46.57%:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, ընտրություններին մասնակցում էր ավելի քան 60 կուսակցություն՝ ինչպես առանձին, այնպես էլ կոալիցիայով: Հիմնական մրցակիցներ են համարվում սոցիալ-դեմոկրատական «Խորվաթիան աճում է» կոալիցիան եւ աջ-կենտրոնամետ «Հայրենասիրական կոալիցիան»: