A321 ինքնաթիռում ահաբեկչական գործողության վարկածը կստուգեն լաբորատոր փորձաքննությունների միջոցով
ՄիջազգայինԵգիպտոսում կործանված ռուսական Airbus А321 մարդատար ինքնաթիռի բեկորների սկզբնական զննումը, ինչպես նաեւ խոսքային եւ հարաչափական ինքնագրիչների նախնական վերծանումը թույլ չեն տվել պարզել աղետի վերջնական պատճառը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է «Կոմերսանտ&ra quo; թերթը՝ վկայակոչելով հանրանավի կործանման հանգամանքների հետաքննման ընթացքին ծանոթ մի աղբյուր: Նրա խոսքով՝ ինքնաթիռում ահաբեկչական գործողության վարկածը կստուգեն փորձաքննությունների միջոցով:
Հրատարակության աղբյուրը ճշտել Է, որ լաբորատորիա կուղարկվեն խոսքային ինքնագրիչում աղմուկների ձայնագրությունները, ինքնաթիռի բեկորներ, ինչպես նաեւ զոհվածների մարմինների ֆրագմենտներ: Բացի դրանից, կկատարվի սպեկտրային վերլուծություն, որը կարող Է հյուսվածքների եւ մետաղի մեջ պայթուցիկ նյութերի հետքերը բացահայտել բացարձակ ճշգրտությամբ: Հանրանավի բեկորների հետազոտումը թույլ կտա որոշել պայթուցիկ սարքի տիպը եւ հզորությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով A321-ի կործանման հետաքննության հանձնախմբում Եգիպտոսը ներկայացնող աղբյուրին, հայտնել Է, որ հանձնախմբի եգիպտացի մասնագետները հակված են կործանումից քիչ առաջ հանրանավում ռումբի հնարավոր պայթյունի վարկածին, բայց ոչ 100 տոկոս համոզվածությամբ: