A321 ինքնաթիռում հնարավոր պայթյունի շուրջ փորձաքննությունը կտեւի երկու շաբաթ
ՄիջազգայինA321 ավիահանրանավի բեկորների վրա պայթուցիկ նյութերի հետքերի վերաբերյալ առաջին տվյալները, եթե այնտեղ պայթյուն իրոք տեղի Է ունեցել, ռուս փորձագետները կարող են ստանալ արդեն մոտ ժամանակներս, իսկ ավելի որոշակի եզրակացությունների հարկ Է սպասել երկու շաբաթ հետո: Այս մասին նոյեմբերի 9-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Ռուսաստանի այն կառույցների մի շարք աղբյուրներ, որոնք զբաղվում են քրեագիտական հետազոտություններով:
Ավելի վաղ ՌԴ-ի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Վլադիմր Պուչկովը հայտնել Է, որ ռուսաստանցի փորձագետները ողողվածքներ եւ քերվածքներ են վերցրել Սինայում կործանված ինքնաթիռի բոլոր բեկորներից՝ ստուգելու համար, թե կան արդյոք այնտեղ պայթանյութի հետքեր: Դրանք բերվել են Մոսկվա եւ արդեն ուսումնասիրվում են:
Ըստ աղբյուրների՝ եթե պայթուցիկ նյութերի հետքերն ակնհայտ լինեն եւ հայտնաբերվեն լաբորատորիայում ստացված առաջին իսկ օբյեկտների վրա, ապա երեք օրում կարող Է պատրաստ լինել նաեւ փորձաքննության առաջին «դրական» արդյունքը: Եթե ոչ, ապա պայթյունի հետքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ վերջնական եզրակացությունը կարող Է արվել երկու շաբաթից մինչեւ մի քանի ամիս ժամանակամիջոցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: