Հանգստյան օրերին Եգիպտոսից Ռուսաստան Է վերադարձել գրեթե 20 հազար զբոսաշրջիկ
ՄիջազգայինՀանգստյան օրերին Եգիպտոսից պլանային կարգով վերադարձել Է 19 հազար ռուսաստանցի զբոսաշրջիկ: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնել Է «Ռոստուրիզմի» ղեկավար Օլեգ Սաֆոնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ինտերֆաքս»-ին:
«Հանգստյան օրերին շուրջ 19 հազար մարդ Է վերադարձել պլանային կարգով, ոչ մի կարգի Էքսցեսներ չկան: Այժմ իրականացվում Է նրանց ուղեբեռի վերադարձման գործընթացը, ովքեր արդեն վերադարձել են հայրենիք»,- ասել Է նա:
Նոյեմբերի 6-ին Անվտանգության համերկրային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն, ամփոփելով Ազգային հակաահաբեկչական կոմիտեի նիստի արդյունքները, հանձնարարել Է դադարեցնել Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը մինչեւ Սինայում ռուսական A321 ինքնաթիռի կործանման պատճառների պարզումը: Պետության ղեկավարը համաձայնել Է այդ հանձնարարականներին: Նոյեմբերի 6-ին փոքր-ինչ ավելի ուշ տրանսպորտի նախարարությունը «Ռոսավիացիա» Է ուղարկել Եգիպտոս չվերթերի դադարեցման ցուցումը: Նոյեմբերի 9-ին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է Եգիպտոս թռիչքների արգելման հրամանագիրը:
Այժմ ինքնաթիռները Եգիպտոս են թռչում դատարկ եւ հետ են բերում զբոսաշրջիկներին: Ըստ որում դրանք անվտանգության նկատառումներով Ռուսաստան են վերադառնում առանց ուղեբեռի: Ուղեբեռը տեղափոխվում Է առանձին բեռնատար չվերթերով: