Dubai Airshow 2015-ում ներկայացված Է աշխարհի լավագույն ավիատեխնիկան
ՄիջազգայինԴուբայում (Արաբական Միացյալ Էմիրություններ) բացվել Է Dubai Airshow 2015 համաշխարհային օդատիեզերական խոշորագույն սալոններից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ ներկայիս ավիասալոնն իր մասշտաբներով Էապես գերազանցում Է նախորդին, որը տեղի Է ունեցել 2013 թվականին:
Սպասվում Է, որ ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 1100 մասնակիցներ 60 երկրներից եւ շուրջ 1750 լրագրողներ: Ենթադրվում Է, որ միջոցառում կայցելի շուրջ 65 հազար մարդ:
Ցուցահանդեսային հրապարակում ներկայացված են 160-ից ավելի ինքնաթիռներ, իսկ շոուի թռիչքային ծրագրին առաջին անգամ կարող են մասնակցել անօդաչու թռչող ապարատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: