Այս տարվա տասն ամսում ԵՄ-ի սահմանները հատել են 1,2 մլն միգրանտներ. Frontex
Միջազգային2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 1-ը ԵՄ-ի արտաքին սահմանները հատել են 1,2 մլն անօրինական միգրանտներ:
Այդ մասին հաղորդել Է Եվրոպայի սահմանապահ գործակալությունը՝ Frontex-ը: Սա բացարձակ ռեկորդ Է ԵՄ-ի պատմության մեջ:
«2015 թվականի հունվարից մինչեւ հոկտեմբերի վերջը ԵՄ-ի արտաքին սահմանների՝ գրանցված անօրինական հատումների թիվը գերազանցել Է 1,2 միլիոնի աննախադեպ նշագիծը»,-նշել Է գործակալությունը: Դա ավելի քան քառակի շատ Է, քան անցած ամբողջ տարում, երբ գրանցվել Էր ԵՄ-ի արտաքին սահմանների խախտումների շուրջ 280 հազար դեպք:
Frontex-ը գնահատականներ չի տալիս այն բանի վերաբերյալ, թե քանի դեպք կարող Էր չգրանցված մնալ եվրոպական սահմանապահ կառույցների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: