Իրանը ծրագրում է մինչեւ տարեվերջ ռուսական С-300-ներ ստանալ
ՄիջազգայինԻրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհկանը հայտարարել է, որ երկիրը հույս ունի մինչեւ տարեվերջ ռուսական С-300 հրթիռային համալիրներ ստանալ: Այս մասին հաղորդում է PressTV-ն:
Նախարարի խոսքով, Իրանն այնքան «С-300 ձեռք կբերի, որքան անհրաժեշտ է»: Նա նաեւ տեղեկացրել է, որ ներկայում իրանցի մասնագետները վերապատրաստում են անցնում Ռուսաստանում:
Gazeta.ru-ի փոխանցմամբ, Մոսկվան եւ Թեհրանը հակաօդային պաշտպանության С-300 համակարգերի մատակարարման պայմանագիր են ստորագրել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոսօբորոնէքսպորտ»-ն աշխատում է Իրանի համար C-300 զենիթահրթիռային համալիրները կատարելագործելու ուղղությամբ: