Քուրդ զինյալները Մարդինում թուրք ոստիկանի է վիրավորել
ՄիջազգայինԹուրքիայի իշխանությունների հետ հաստատած միակողմանի զինադադարը վերացնելու մասին հայտարարությունից հետո Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ) շարունակում է տարբեր նահանգներում հարձակումներ իրականացնել ուժային կառույցների ներկայացուցիչների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հերթական դեպքը տեղի է ունեցել Մարդինի Դարգեչիթ գավառում:
Ոստիկանական զրահամեքենայի անցնելու ժամանակ քուրդ զինյալները գործի են դրել պայթուցիկով բեռնավորված մեքենան, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, իսկ մեկ ոստիկան վիրավորվել է: Նշվում է, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում:
Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) նոյեմբերի 5-ին հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ միակողմանի զինադադարը վերացնելու մասին: ՔԲԿ-ի կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ «կրակի միակողմանի դադարեցմանը վերջ է տրվել թուրքական իշխող կուսակցության ռազմական քաղաքականության եւ վերջին գրոհների պատճառով»: ՔԲԿ -ն միակողմանի զինադադար էր հայտարարել Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ` հոկտեմբերի 10-ին: