Հարավային Կորեայում բուհերի ընդունելության քննությունների ժամանակ արգելել են ինքնաթիռների թռիչքն ու վայրԷջքը
ՄիջազգայինԿորեայի Հանրապետությունում բուհերի ընդունելության քննությունների պատճառով նոյեմբերի 12-ին 35 րոպեով կարգելվեն ինքնաթիռների թռիչքներն ու վայրԷջքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 11-ին այս մասին հայտնել Է պետական տարածքների, ենթակառուցվածքի եւ տրանսպորտի նախարարությունը:
«Այս քայլը ուղղված Է այն բանին, որ թռչող ու վայրԷջք կատարող ինքնաթիռների աղմուկը չխանգարի բանավոր զրույցի անցկացմանը, որը քննությունների կարեւոր բաղադրիչն Է»,- նշել Է գերատեսչությունը:
Ընդամենն արգելքը կվերաբերի 69 չվերթերի, դրանցից 16-ը՝ միջազգային: Օդում գտնվող ինքնաթիռներին ժամը 13:05-ի եւ 13:40-ի միջակայքում կտրվեն հրահանգներ գտնվելու 3 կիլոմետրից ոչ պակաս բարձրության վրա, որպեսզի գետնին նվազի դրանց շարժիչների աղմուկի մակարդակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: