Եգիպտոսի կորուստները ՌԴ-ից եւ Մեծ Բրիտանիայից չվերթերի չեղարկումից հետո ամսական կկազմեն 273 մլն դոլար
ՄիջազգայինԵգիպտոսի ամսական կորուստներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան որոշեցին ժամանակավորապես դադարեցնել ավիահաղորդակցությունը արաբական այս երկրի հետ, կարող են կազմել 273 մլն դոլար:
Այդ մասին նոյեմբերի 11-ին հայտարարել Է ԵԱՀ-ի զբոսաշրջության նախարար Հաշիմ Զաազուն:
Նա նաեւ նշել Է, որ իր գերատեսչությունն անհրաժեշտ ամեն բան անում Է, որպեսզի «առավելագույնս կրճատի վնասների չափը», նշելով, որ այն դեպքում, եթե ճգնաժամը տեւի երեք ամիս, Կահիրեն կկորցնի 6,6 մլրդ եգիպտական ֆունտ (ներկայիս փոխարժեքով՝ շուրջ 820 մլն դոլար):
Դրա հետ մեկտեղ, Զաազուն ընդգծել Է, որ իշխանությունները մտադիր են զարկ տալ ներքին զբոսաշրջությանը: Նրա խոսքով՝ այդ նպատակով հավանություն Է տրվել զբոսաշրջության նախարարության միջոցներից 5 մլն դոլարի բյուջեին:
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել Էր, որ ռուս եւ բրիտանացի զբոսաշրջիկների մեկնելու պատճառով, ինչը հաջորդել Է Սինայի թերակղզու երկնքում A321 ինքնաթիռի կործանմանը, Եգիպտոսի կորուստները օրական կազմում են շուրջ 4 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: