Իսպանիայի իշխանությունները պահանջել են արգելափակել Կատալոնիայի անկախության մասին բանաձեւը
ՄիջազգայինԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նոյեմբերի 11-ին լրագրողներին հայտարարել Է, որ Իսպանիայի կառավարությունը դիմել Է Սահմանադրական դատարան՝ պահանջելով արգելափակել Կատալոնիայի խորհրդարանի՝ գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ բանաձեւը, որոնք միտված են մինչեւ 2017 թվականը տարածաշրջանի անկախության հասնելուն:
Այս հայտարարությունը վարչապետն արել Է՝ ամփոփելով Իսպանիայի նախարարների կաբինետի արտահերթ նիստի արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության իրավաբանները Սահմանադրական դատարանից պահանջել են «անհապաղ դադարեցնել բանաձեւի գործողությունըե:
Նոյեմբերի 9-ին Կատալոնիայի իսպանական ինքնավար հանրակցության տարածաշրջանային խորհրդարանն ընդունել Է անկախության հասնելու գործողությունների ծրագիր:
Կատալոնիայի Սահմանադրական դատարանն ավելի վաղ մերժել Է երկրում կառավարող Իսպանիայի Պահպանողական կուսակցության, ինչպես նաեւ ընդդիմադիր Կատալոնիայի Սոցիալիստական եւ Քաղաքացիական կուսակցությունների ներկայացուցիչների հայցերը, որոնք դեմ Էին քվեարկությանը, հաղորդել Է «Ինտերֆաքսե-ը: