Գերմանիայի ՆԳՆ-ը կոչ է արել սահմանափակել փախստականների`ընտանիքների հետ վերամիավորումը
ՄիջազգայինԳերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կոչ է արել սահմանափակել փախստականների` ընտանիքների միավորման իրավունքը, քանի որ հակառակ դեպքում միգրանտների հոսքն իրենց երկիր կտրուկ կավելանա:
Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ոչ ոք չի պատկերացնում, թե որքան մարդ է Սիրիայում և նրան հարակից շրջաններում սպասում ընտանիքների վերամիավորման մասին իրենց դիմումների հաստատմանը»,-նոյեմբերի 11-ին Բեռլինում հայտարարել է նա:
«Մենք չենք կարող թույլ տալ ընտանիքների վերամիավորման միջոցով փախստականների թվի կրկնապատկումը կամ եռապատկումը»,-ասել է գերմանական ՆԳՆ-ի ղեկավարը:
Ինչպես հայտարարվել էր, Գերմանիան այս տարի սպասում է 1 միլիոն փախստականների հոսք: