Լավրովը եւ Քերին քննարկել են Վիեննայում Սիրիայի շուրջ հանդիպման նախապատարստումը
ՄիջազգայինՌուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոյեմբերի 14-ին Վիեննայում Սիրիայի խնդրի շուրջ հանդիպման նախապատարստումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը:
Խոսակցությունը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: «Քննարկվել է սիրիական պրոբլեմատիկան նոյեմբերի 14-ին Վիեննայում միջազգային հանրակցության ներկայացուցիչների՝ նոյեմբերի 14-ին կայանալիք հերթական հանդիպման համատեքստում»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում:
«Ռուսական կողմից ընդգծվել է Վիեննայում հոկտեմբերի 30-ին կայացած առաջին հանդիպման այն պայմանավորվածությունը կատարելու անհրաժեշտությունը, որ այս ձեւաչափի գլխավոր նպատակը սիրիացիների միջեւ երկխոսության ծավալմանն աջակցելն է՝ բոլոր «արտաքին խաղորդների» հնարավորությունների գործադրմամբ, որոնք ազդեցություն ունեն իրադրության վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: