Վրաստանը եւ Ճապոնիան պաշտպանության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
ՄիջազգայինՎրաստանի եւ Ճապոնիայի պաշտպանության նախարարները նոյեմբերի 12-ին Տոկիոյում հուշագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հարցի շուրջ փոխըմբռնման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սենկեյ» թերթին:
Հրատարակության տվյալներով՝ փաստաթուղթն ստորագրվել Է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գեն Նակատանիի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշերլիի հանդիպման ընթացքում:
«Մինչ այժմ պաշտպանության բնագավառում երկու երկրների փոխհարաբերութծյունները գտնվում Էին ցածր մակարդակի վրա: Ես հուսով եմ, որ այսուհետեւ ռազմական ոլորտում փոխանակումներն ավելի ակտիվորեն կզարգանան: Ես կցանկանայի ռազմավարական ու գործընկերային հարաբերություններ պահպանել Ճապոնիայի հետ», թերթը մեջբերել Է Խիդաշելիի խոսքը:
Ստորագրված հուշագրի համաձայն՝ կողմերը մտադիր են կանոնավոր կերպով անցկացնել տարբեր մակարդակների կոնսուլտացիաներ, փոխանակումներ իրականացնել մասնագետների պատրաստման բնագավառում, ինչպես նաեւ տեխնկական համագործակցություն հաստատել ռազմական ոլորտում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Թինա Խիդաշելիի այցը Տոկիո դարձել Է Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի՝ պատմության մեջ առաջին ուղեւորությունը Ճապոնիա: Այցը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 14-ը: