Վրաստանում շուրջ 50 հազար ընտանիք առանց Էլեկտրականության Է մնացել եղանակի պատճառով
ՄիջազգայինՎրաստանի արեւմտյան մասում շուրջ 50 հազար ընտանիքներ լույս նոյեմբերի 12-ի գիշերը առանց Էլեկտրականության են մնացել տեղատարափ անձրեւի, քամու ու ձյան պատճառով, նաեւ հորդառատ անձրեւները հեղեղել են ճանապարհները եւ շենքերի առաջին հարկերը, տապալել բազմաթիվ ծառեր, լույս նոյեմբերի 13-ի գիշերը օդերեւութաբանները փոթորիկ են կանխատեսում Թբիլիսիում:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Energo-Pro Georgia ընկերության տվյալներին, որը ԷլեկտրաԷներգիայով ապահովում Է երկրի տարածքի 70 տոկոսը, «ընկերության տեխնիկական ծառայության ակտիվ աշխատանքների շնորհիվ հինգշաբթի առավոտյան վերականգնվել Է ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը բաժանորդների մի մասին»:
Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Չխարա գետի վարարման պատճառով երթեւեկությունը կաթվածահար վիճակում Է Զեստափոնի-Քութայիս ավտոմայրուղում: Ավտոմոբիլային երթեւեկությունը դժվարացած Է նաեւ Կազբեգիում, Ռուսաստանի հետ սահմանում՝ «Լարս» հսկիչ-անցակետի մոտ, որտեղ ճանապարհները ծածկված են ձյունով:
Վրացական հեռուստաալիքների տվյալներով՝ բնակելի շենքերի առաջին հարկերը հեղեղվել են Սամտրեդիայում եւ Քութայիսում, ուժգին քամին ծառեր Է տապալել Բաթում, Քոբուլեթ եւ Ուրեկի ափամերձ քաղաքներում: Օդերեւութաբանները երկրի ամբողջ տարածքում անկայուն եղանակ են կանխատեսում շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: