Բրազիլիայում ութ կալանավորներ են փախել բանտից իրենց հանցակցի փորած թունելով
ՄիջազգայինՈւթ կալանավոր Է փախել Բրազիլիայի հարավի Իբաիտի բնակավայրում գտնվող բանտից: Տեղական զանգվածային լրատվամիջոցները տարածել են տեսահսկման խցիկների տեսագրությունը, որտեղ երեւում Է, թե հանցագործներն ինչպես են դուրս գալիս ուղղիչ հիմնարկության պատերի տակ փորված թունելից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրավապահ մարմինները կարծում են, որ փախուստի կազմակերպման համար կալանավորներին հարկավոր Է եղել հանցակցի օգնությունը, որը մնացել Է ազատության մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա օգնել Է բանտի արտաքին կողմից անցում բացել դեպի բանտախուց տանող ութմետրանոց թունել:
Ուղղիչ հիմնարկության պահակախումբը կասկածելի աղմուկ Է լսել եւ կարողացել Է կանգնեցնել մյուս բանտարկյալներին, որոնք պատրաստվել Էին նույն կերպ հեռանալու այնտեղից: Ընդամենը բանտախցում, որից անցում Էր բացվել դեպի թունել, եղել Է 50 մարդ, ներկայում ոստիկանությունը շարունակում Է փախուստի դիմած կալանավորների որոնումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: