Ադրբեջանի արտաքին պարտքը հասել է 6,7 մլրդ դոլարի
Միջազգային2015 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ Ադրբեջանի արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 730,9 մլն ԱՄՆ դոլար (7 մլրդ 54 մլն մանաթ), արտաքին պետական պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին` 12,4 տոկոս:
Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը: Նշվում է, որ վարկային միջոցների 8 տոկոսը ներգրարվված է 10 տարի ժամկետով, 58,6 տոկոսը` 10-20 տարի ժամկետով, 33,4 տոկոսը` 20-ից ավելի տարի ժամկետով:
Նոյեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի պետական պարտքի 9,4 տոկոս միջոցները ներգրավված են SDR-ով (Արժույթի միջազգային հիմնադրամից փոխառություն), 66,0 տոկոսը` ԱՄՆ դոլարով, 20,3 տոկոսը` եվրոյով, 2,6 տոկոսը ճապոնական իենով, 0,6 տոկոսը` իսլամական դինարով, 0,5 տոկոսը` սաուդարաբյան ռիալով, 0,4 տոկոսը` Արաբական միացյալ էմիրությունների դիրհամով, 0,2 տոկոսը` քուվեյթյան դինարով:
Միջոցները, որոնք հիմնականում ներգրավված են Համաշխարհային բանկից, Համագործակցության ճապոնական միջազգային գործակալությունից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտներից, ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերի պաշտպանությանը, ենթակառուցվածքների վերականգմանն ու վերակառուցմանը, ճանապարհների շինարարությանը, տարածաշրջանների ջամատակարարման լավացմանը, երկաթուղային ճանապարհների ոլորտում ծառայությունների զարգացմանը, ինչպես նաե ւ արդյունաբերության մեջ եւ այլ ոլորտներ:\