Վրաստանում 80 հազար մարդ մնում է առանց էլեկտրականության
ՄիջազգայինՎրաստանում եղանակային պայմանների պատճառով առանց Էլեկտրականության մնացած բաժանորդների թիվը հասնում Է 80 հազարի:
Այդ մասին երկրի Էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին հայտնել Է նոյեմբերի 13-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանում եղանակը կտրուկ վատացել Է նոյեմբերի 11-ից: Սաստիկ քամին, անձրեւները, իսկ բարձրլեռնային շրջաններում ձյունն ու մերկասառույցը շարունակում են խնդիրներ ստեղծել: Երկրի ինչպես արեւելյան, այնպես Էլ արեւմտյան մասի առանձին գյուղերում վնասվել են տներ, տապալվել՝ ծառեր:
Անբարենպաստ եղանակը Վրաստանի արեմուտքից տեղափոխվել Է հանրապետության արեւելյան շրջաններ, այդ թվում՝ Շիդա Քարթլիի եւ Սամցխե Ջավախքի տարածաշրջաններ, որտեղ Էլեկտրականություն չի մատակարարվում 35 հազար բաժանորդների:
«Energo-Pro Georgia ընկերությունը, որը ԷլեկտրաԷներգիա Է մատակարարում Վրաստանի տարածաշրջաններին, առավոտվանից աշխատում Է արտակարգ ռեժիմով: Ընդհանուր առմամբ ԷլեկտրաԷներգիա չի մատակարարվում 80 հազար բաժանորդների, ինչը կազմում Է Energo-Pro Georgia-ի բաժանորդների ընդհանուր թվի 8 տոկոսը»,-ասել Է Էներգետիկայի փոխնախարարը, հաղորդել Է Sputnik-ը: