Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»


Ֆրանսիայի կողմից ձեւական հայտարարված պատերազմը միջազգային ահաբեկչության դեմ ավելի ազդեցիկ ու լուրջ հետեւանքներ է թողնում

Հարցազրույց

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում եւ դրա հարակից մի քանի շրջաններում տեղի են ունեցել մի քանի ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվել է շուրջ 150 մարդ: Թե ով է կանգնած ահաբեկչության հետեում եւ դա ինչի հետեւանք է, Orer.am-ը պարզեց արաբագետ Արմեն Պետրոսյանից:

-Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն առաջին հերթին հարված էին Ֆրանսիա պետությանն ու առհասարակ համաշխարհային հանրությանը: Վերջին 4-5 տարիների ընթացքում աշխարհի գերտերությունների վարած, այպես կոչված, անդեմ քաղաքականությունը Մերձավոր արևելքում հանգեցրեց նրան, որ այսօր միջազգային ահաբեկչությունը մուտք է գործել Եվրոպայի սիրտը՝ Փարիզ: Պետք է նկատել, որ մեկ տարվա ընթացքում սա երկրորդ ահաբեկչությունն է, որն իրականացվում է Ֆրանսիայում: Ի տարբերություն առաջին ահաբեկչական ակցիայի՝ սա շատ ավելի մասշտաբային և լավ կազմակերպված հարձակում էր՝ միաժամանակ 6 ուղղությամբ իրականացված հարձակումներով: Այս անգամ մարդկային կորուստների թիվը եւս մեծ է՝ մոտ 150 անձ:

-Թեպետ պատասխանատվության ստանձնման առումով դեռ կոնկրետ հայտարարություններ չեն հնչել, իսկ եղած վարկարծներն էլ հիմնականում հիպոթետիկ բնույթ են կրում, բայց, այնուամենայնիվ, կարո՞ղ ենք ենթադրել, թե ահաբեկչական որ խմբավորումն է իրականացրել ակտը:

-Քանի որ որեւէ ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածն իր վրա վերցնելու պատասխանատվությունը, դժվար է հստակ բան ասել, հնարավոր է միայն կանխատեսել: Եթե «Ալ-Քաիդան» կամ «Իսլամական պետությունն» են կանգնած այս իրադարձության հետեւում, ապա շատ շուտով նրանք այդ մասին կբարձրաձայնեն, եթե ոչ, ապա դա այլ նախաձեռնություն է, որոնք կիսում են իսլամականների ծայրահեղ արմատական գաղափարները: Շեշտում եմ իսլամի հանգամանքը, քանի որ, որոշակի տեղեկությունների համաձայն, գործողություններից մեկի ժամանակ «Ալլահ Աքբար», «Հանուն Սիրիայի» կոչեր են հնչել. առաջինն արդեն ավելի քան 4 տարի հնչում է Մերձավոր արեւելքում տարատեսակ գործողություններից առաջ:

-Օրերս ԻՊ-ի կողմից տարածվեց տեսանյութ, որտեղ նրանք սպառնում էին Եվրոպային եւ օրեր անց գրանցվեց հերթական ահաբեկչությունը Ֆրանսիայում:

-Նման ուղերձներ տեսանյութի տեսքով վերջին երկու տարվա ընթացքում հնչում են անընդհատ: Այս պարագայում պետք չէ տարանջատել ահաբեկչական հարձակումների այն շղթան որոնք տեղի ունեցան վերջերս՝ խոսքը գնում է ռուսական ինքնաթիռի դեմ իրականացված գործողության մասին, որից հետո՝ ընդամենը 2 օր առաջ, Բեյրութում տեղի ունեցան հարձակումներ, որոնց հետևանքով 40-ից ավել մարդ զոհվեց, մեկ այլ ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ Բաղդադում՝ զոհերի թիվը կազմեց շուրջ երկու տասնյակ: Մենք չենք խոսում Մերձավոր արեւելքում տեղի ունեցող հարձակումների մասին, որովհետեւ դրանք կարծես սովորական են դարձել, սակայն նույն Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի պայթեցումից հետո նույն Սինայում՝ Էլ-Արիշում, եղավ հարձակում, որից հետո զոհվեց 15 մարդ: Ակնհայտ է, որ ահաբեկչական գործողությունների շղթան անընդհատ է, սակայն ավելի լայն արձագանք են ստանում այն այն հարձակումները, որոնք տեղի են ունենում առավել անվտանգ վայրերում: Օրինակ՝ Լիբանանում մոտ մեկ տարի է, ինչ նման ահաբեկչական գործողություն տեղի չէր ունեցել: Իսկ Փարիզում տեղի ունեցածն իր բնույթով ու մասշտաբներով, անխոս, շատ ազդեցիկ է:

-Արդյո՞ք տեղի ունեցածը Ֆրանսիայի իշխանության վարած քաղաքականության եւ նրա ոչ ճիշտ հաշվարկված քայլերի հետեւանք էր:

-Եթե պատկերավոր կերպով ասենք, ապա այս գործողությունները հետեւանք են Արեւմուտքի կողմից չորս տարի առաջ հնչած սկզբունքային մի արտահայտության՝ «Ասադը պետք է հեռանա»: Չորս տարի շարունակ արեւմտյան պետությունների եւ նրանց տարածաշրջանի ու դաշնակիցների վարած քաղաքականությունն այսօր հանգեցրեց նրան, որ Մերձավոր արեւելքում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, որի ուղղակի հետեւանքն էլ այսօր կրում է Արեւմուտքը՝ սկսած փախստականների մեծամասշտաբ հոսքերից, ավարտած ահաբեկչական գործողություններով: Ահաբեկչական գործողությունները հենց Եվրոպայի ցանած քաղաքականության պտուղներն են: Սա նաեւ Ֆրանսիայի իշխանությունների կողմից վարված ու վարվող անդեմ քաղաքականության հետեւանք է : Ֆրանսիայի քաղաքական իշխանությունները մեկ բան են հայտարարում, պահանջում Ասադի հրաժարականը, միացել են ԻՊ-ի դեմ պայքարին, իսկ պառլամենտականներն այլ քայլերի են գնում՝ երկխոսություններ են վարում սիրիական իշախնությունների հետ եւ այլն: 2014 թվականի սեպտեմբերի Ֆրանսիան պաշտոնապես միացավ ԻՊ-ի դեմ պայքարի գործընթացին, սակայն Սիրիայում նրանք կոնկրետ գործողություններ չեն իրականացրել, հայտարարությունը խորհրդանշական բնույթի էր, եթե հաշվենք, թե որքան թռիչք է իրականացրել ֆրանսիական օդուժը, ապա կտեսնենք, որ դրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում: Ձեւական հայտարարված պատերազմ է ԻՊ-ի դեմ, որի հետևանքներն ավելի ազդեցիկ ու լուրջ եղան:

Սոսե Չանդոյան

Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան