Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում անվտանգության միջոցառումները հասցվել են բարձրագույն մակարդակի
ՄիջազգայինԻսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը խորհրդակցություն է հրավիրել Ազգային անվտանգության խորհրդում` վերլուծելու Փարիզի ահաբեկչությունից հետո տիրող իրավիճակը: «Մենքառերեսվում ենք ոչ թեկրոնների պատերազմի, այլքա ղաքակրթության ևբարբարոսության միջևպայքարի: Նրանք կարող ենվնասել մեզ, սակայն չենկարող պարտությանմատնել»,- ինչպեսհաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, ասել է Իսպանիայի վարչապետը: Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ` վարչապետը հայտնել է, որ երկրում անվտանգության միջոցառումները հասցված է բարձրագույն մակարդակի, և անվտանգության ուժերը վերջին մի քանի շաբաթում կասեցրել են մի քանի ահաբեկչական հարձակումներ: «Մենք Ֆրանսիայի հետ ենք ոչ միայն իր կրած ցավը կիսելու, այլև այն պատճառողների դեմ պայքարելու հարցում»,- ընդգծել է Ռախոյը:
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կառավարության անվտանգության հանձնաժողովի նիստ է հրավիրել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Գործադիրի ղեկավարը խոստացել է անել ամենը` հարձակման ենթարկվածներին օգնելու համար: Բրիտանիայի իշխանությունները քննարկելու են ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մակարդակը բարձրացնել մինչև «խիստ ծանր», որը երկրորդ ամենաբարձր մակարդակն է հինգ բալանոց սանդղակում: