Նշվել են Ֆրանսիայում գնացքի վթարի պատճառները
ՄիջազգայինՖրանսիայում արագընթաց գնացքի վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, տեղնիկական խնդիրներն են: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Փորձնական ուղերթ կատարող TGV արագընթաց գնացքը, որը թեստ էր անցնցում, ռելսերից դուրս է եկել Ֆրանսիայի ժամանակով 15.00-ի սահմաններում: Գնացքում եղել է մոտ 50 մարդ: Նախնական տեղեկություններով խոսքը տեղխնիկական խնդիրների մասին է»,-ասել է Օլանդը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Մոտակա ժամերին աղետի վայր կմեկնեն բնապահպանության, կայուն զարգացման եւ էներգետիկայի նախարար Սեգոլեն Ռուայալը եւ տրանսպորտի գծով պետքարոտւղար Ալեն Վիդալին, հաղորդում է Gazeta-ն: