Բելգիայում Փարիզի ահաբեկչությունների առանձին հետաքննություն է սկսվել
ՄիջազգայինԲելգիայի իշխանությունները հետաքննություն են սկսել Փարիզի ահաբեկչությունների հետ կապված՝ երկու բելգիացիների մահից հետո: Այս մասին հայտնել է Բելգիայի դաշնային դատախազությունը:
«Հաշվի առնելով երկու բելգիացիների մահը, դաշնային դատախազությունը առանձին հետաքննություն է սկսել, որը պետք է իրականացնի ահաբեկչության հարցերով բելգիացի քննիչը: Հետաքննությունը բացվել է «ահաբեկչություն» եւ «մասնակցություն ահաբեկչական խմբավորման գործողություններում» հոդվածներով»,-ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, որ Փարիզի ահաբեկչություններին մասնակցած երեք անձինք մինչ այդ ապրել են Բրյուսելում: