Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան ցամաքային գործողություն կսկսի Սիրիայում. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՖրանսիան հնարավոր է զորքեր մտցնի Սիրիա՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այս կարծիքը հայտնել են Stratfor ռեսուրսի փորձագետները, որը հաճախ «ստվերային ԿՀՎ» են անվանում:
Նշվում է, որ Ֆրանսիայի գործողությունները կախված կլինեն Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչներին բացահայտելուց հետո:
«Ֆրանսիան ունի մի շարք հնարավորություններ հաշվեհարդար տեսնելու համար, սակայն պատասխանը պայմանավորված է նրանով, թե ով է ստանձնելու ահաբեկչությունների պատասխանատվությունը: Եթե հաստատվի, որ նոյեմբերի 13-ի ահաբեկչության հետևում կանգնած է ԻՊ-ը, ապա Ֆրանսիան մեծ հավանականությամբ կուժեղացնի Սիրիայում ռազմաօդային գործողությունը», - կարծում են փորձագետները:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները նշում են, որ «Սիրիայի երկինքն արդեն ծանրաբեռնված է կոալիցիայով և ռուսական ռազմական ինքնաթիռներով»: Եվ եթե Ֆրանսիայի իշխանությունները ակտիվ պայքար սկսեն ծայրահեղականների դեմ, ապա նրանք Իրաքում և Սիրիայում կսկսեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ, ինչպես նաև գործողություններ կսկսեն ԻՊ-ի առանցքային առաջնորդների դեմ:
Stratfor-ի վերլուծաբանները համոզված են, որ եթե Ֆրանսիան գնա քաղաքացիների մահվան համար հաշվեհարդարի ճանապարհով, ապա հավանական է, որ Սիրիայում ցամաքային գործողություն կսկսի: Այս դեպքում Ֆրանսիային ՆԱՏՕ-ի դաշնակիցներից տրանսպորտային ավիացիա կպահանջվի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից: