Փարիզի ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՓարիզում ահաբեկչություններ իրականացրած ահաբեկիչներից երկուսը 15 և 18 տարեկան են եղել: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնել է ֆրանսիական Le Figaro թերթը: Այս մասին տեղեկատվությունն ստացվել է դատաբժշակական փորձաքննությունից հետո, սակայն, պաշտոնապես այն դեռ ոչ հերքվել է, ոչ էլ հաստատվել:
Միաժամանակ, ֆրանսիական իշխանությունները պարզել են ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Ինչպես տեղեկացրել է ֆրանսիացի պատգամավոր Ժան-Պիեռ Ժորժը, դա Իսմաիլ Օմար Մոստեֆաին է, որը ծնվել է 1985թ. և մինչև 2012թ. ապրել է Շարտր քաղաքում: Մոստեֆանին ճանաչվել է կտրված մատի փորձաքննությունից հետո, որը հայտնաբերվել է փարիզյան «Բատակլան» համերգային սրահում, որտեղ իրականացվել է ահաբեկչությունը: