Թուրքիայում «Իսլամական պետության» 4 գրոհային է ոչնչացվել
ՄիջազգայինԹուրքիայում «Մեծ քսանյակի» հանդիպման նախօրերին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս գրոհային է ոչնչացվել, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես նոյեմբերի 14-ին հայտնել է Anadolu գործակալությունը, վկայակոչելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին, թուրք զինվորականները Գազիանթեպ շրջանում՝ սիրիական սահմանի մոտակայքում, փորձել են կանգնեցնել զինված մարդկանցով երկու ավտոմեքենա:
Փոխհրաձգության հետևանքով չորս ահաբեկիչ, ովքեր եղել են ավտոմեքենաներից մեկում, սպանվել են: Երկրորդ մեքենան կարողացել է հեռանալ և խուսափել հետապնդումից:
«Մեծ քսանյակի» պետությունների վեհաժողովը սկսվում է կիրակի օրը՝ նոյեմբերի 15-ին թուրքական Բելեքում: Քաղաքը գտնվում է դեպքի վայրից մոտ 600 կիլոմետր հեռավորության վրա: