Պետերբուրգի առևտրի կենտրոնից 400 մարդ է տարհանվել
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում «Ժեմչուժնայա պլազա» առևտրի կենտրոնի շենքից անանուն զանգից հետո տարհանվել են այցելուները, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ անանուն հեռախոսային հաղորդագրություն է ստացվել տեղադրված պայթուցիկ սարքի մասին:
Ոստիկանությունը մասնագետ սակրավորների մասնակցությամբ և շների օգնությամբ հետազոտում է առևտրի կենտրոնի շենքը:
Հաղորդվում է, որ «Ժեմչուժնայա պլազա»-ի շենքից տարհանվել է մոտ 400 մարդ: