Փարիզից ոչ հեռու ահաբեկիչների մեքենայում 3 Կալաշնիկով ինքնաձիգ են հայտնաբերել
Միջազգայինnews.am-ը գրում է.
Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Մոնտրյոյ քաղաքում ավտոմեքենայում երեք Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ են հայտնաբերել: Այս մասին գրում է Figaro պարբերականը:
Փարիզի 10-րդ եւ 11-րդ շրջաններում հարձակումների ժամանակ ահաբեկիչները սեւ Seat Leon-ն են օգտագործել:
Նոյեմբերի 14-ի երեկոյան Փարիզի դատախազը հայտարարել էր, որ ահաբեկիչները մարտական զենք են ունեցել՝ 7.62 մմ տրամաչափի Կալաշնիկով ինքնաձիգներ:
Հետաքննությունը շարունակվում է: Ահաբեկիչներից մեկի՝ Ֆրանսիայի քաղաքացի Իսմայիլ Օմար Մոստեֆայի ծնողներին պահպանության տակ են առել: