Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը ԵՄ ԱԳ նախարարների արտակարգ հանդիպում է պահանջում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կազանյովը ԵՄ-ի ԱԳ նախարարների արտակարգ հանդիպում է պահանջում: Այս մասին գրել է Figaro-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունը:
Նախարարի խոսքով, հանդիպումն անհրաժեշտ է՝ ահաբեկչության դեմ պայքարն ուժեղացնելու համար:
Կազանյովի խոսքով, հարկավոր է հանդիպումն անցկացնել նոյեմբերի 20-ին, Բրյուսելում:
«Պայքարը հարկավոր է ուժեղացնել բոլոր մակարդակներում, մասնավորապես՝ եվրոպական եւ միջազգային»,- ընդգծել է ֆրանսիացի պաշտոնյան: