Թուրքական կործանիչները քրդերի 44 նպատակակետ են խոցել Հյուսիսային Իրաքում
ՄիջազգայինԹուրքիայի օդուժին պատկանող F-4 և F-16 կործանիչները կիրակի զանգվածային հարձակումներ են իրականացրել երկրում արգելվող Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ Հյուսիսային Իրաքում` խոցելով 44 նպատակակետ:
Ինչպես տեղեկացնում է Hurriyet պարբերականը` քուրդ զինյալների դիրքերը խոցվել են Քանդիլ լեռան մոտակայքում: Թերթի աղբյուրի տեղեկացմամբ` թուրքական կործանիչները գրոհել են զինյալների թաքստոցներն ու պահեստները, որոնք վերկանգնման փուլում էին նախորդ ավիահարվածներից հետո:
Ինչպես նշվում է` Թուրքիայում իրավիճակը սրվել է հուլիսի 20-ին Սիրիայի հետ սահմանի մոտ «Իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչությունից և հարավարևելյան նահանգներում ոստիկանների սպանությունից հետո, որի պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: