Դոնալդ Տուսկը Ռուսաստանին է մեղավոր համարում փախստականների ճգնաժամի համար
ՄիջազգայինՍիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետեւանքով ավելանում է Եվրոպա ձգտող միգրանտների թիվը: BBC-ի փոխանցմամբ, Թուրքիայում անցկացվող G20-ի գագաթաժողովի ժամանակ այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պետք է կենտրոնանա ԻԼԻՊ-ի, այլ ոչ թե «սիրիական չափավոր ընդդիմության» ուղղությամբ:
Տուսկի խոսքով, Ռուսաստանն եւ ԱՄՆ-ն պետք է համագործակցեն Սիրիայում ԻԼԻՊ-ին դիմակայելու հարցում: