Եգիպտոսի և Իսրայելի սահմանին աֆրիկացի 15 ներգաղթյալ է գնդակահարվել
ՄիջազգայինԵգիպտոսի ոստիկանությունը իսրայելա-պաղեստինյան սահմանին մոտ հայտնաբերել է 15 աֆրիկացի ներգաղթյալի գնդակահարված դի:
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում հայտնաբերված ներգաղթյալների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով տեղի բնակիչներից տուժել է 8 մարդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ իրավապահներին դեռևս չի հաջողվել պարզել, թե որ երկրից էին սպանվածները և ովքեր են նրանց վրա հարձակվողները:
Հայտնի է, որ Սինայի թերակղզու հյուսիսային հատվածը բավական աղքատ ու անկայուն շրջան է, որտեղ գործում են իսլամիստական մի շարք խմբավորումներ: