Ֆրանսիական ողբերգության ֆոնին մեկնարկած գագթնաժողովն առավել մերձեցրեց ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարներին
ՄիջազգայինՖրանսիայում տեղի ունեցած տեռորիստական գործողություններից մեկ օր անց Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեց Մեծ քսանյակի՝ G20 գագաթնաժողովը: Ֆրանսիական դեպքերից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրասուա Օլանդը հրաժարվեց անձամբ մասնակցել գագաթնաժողովին: Նրա փոխարեն գագաթնաժողովի ժամանակ երկիրը ներկայացրեցին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը և ֆինանսների նախարար Լորան Ֆաբիուսը: Այսօր երկօրյա գագաթնաժողովի երկրորդ՝ եզրափակիչ օրն է, որի ժամանակ մեծ քսանյակի երկրների ղեկավարների ուշադրության կետրոնում համաշխարհային ֆինանսատնտեսական հիմնախնդրիներն են:
Միջազգային վերլուծաբանների կարծիքով՝ ֆրանսիական ահաբեկչության ֆոնին մեկնարկած այս գագաթնաժողովը կարելի է բավականին արդյունավետ համարել, քանի որ ի թիվս այլ կարևորագույն հարցերի՝ երկրների ղեկավարներն օգտվելով առիթից մի շարք չպլանավորված հանդիպումներ են ունեցել, որոնք մեծ հաշվով չեն առնչվել գագաթնաժողովի հիմնական թեմաներին: Մասնավորապես, վերլուծաբանների և ԶԼՄ-ների ուշադրության կետնրոնում հայտնվել է երկու գերտերությունների՝ ԱՄՆ-ի և ՌԴ նախագահների հանդիպումը, որը տեղի է ունեցել երեկ՝ ուշ երեկոյան: Մինչ այդ, Վլադիմիր Պուտինը փակ դռների ետևում հանդիպել է նաև Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հետ, սակայն գագաթնաժողովի ամենագլխավոր իրադարձությունը ՌԴ և ԱՄՆ նախագահների չպլնավորված հանդիպումն է եղել, որը տևել է մոտ կես ժամ:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուաշկովը լրագրողներին տեղեկացրել է, որ Պուտին-Օբամա հանդիպման ժամանակ քննարկվել է երկու կարևորագույն հարց, որոնք վերաբերել են սիրիական և ուկրաինական ճգնաժամերին:
Ա.Գ.